Պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: