Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի մինչև 16 և 18 տարեկանների առաջնությունը։ Մրցումային երկրորդ օրը, 10մ օդամղիչ ատրճանակ մինչև 18 տարեկան տղաների պայքարում, Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։ Մրցաձևի հաղթող իտալացի Քուարտա Լորիսից Սարգսյանը հետ մնաց 1 միավոր, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները
10մ օդամղիչ հրացան սոլո մրցաձև.
Մ16տ. / Դավիթ Խաչատրյան - 4-րդ տեղ
10մ օդամղիչ ատրճանակ անհատական պայքար.
Մ18տ. / Արմեն Գևորգյան - 9-րդ տեղ
Մ16տ. / Արտակ Ամիրյան - 23-րդ տեղ