00:00:00

Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

18:01, 07 փետրվար 2026 Հասարակություն

Փետրվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարդենյաց լեռնանցքը և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կրառմամբ։

Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի,  Աշոցքի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր