00:00:00

Առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

14:39, 07 փետրվար 2026 Հասարակություն

Երևանում փետրվարի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

​​ Հանրապետության տարածքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը, 8-ին կբարձրանա 4-6 աստիճանով, փետրվարի 10-11-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր