00:00:00

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ

22:03, 06 փետրվար 2026 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Արմեն Պ․-ի վարած «Toyota Rav 4» մակիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է բազալտե քարերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի հետազոտման նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր