Փետրվարի 5-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանությունում տեղեկություններն են ստացվել, որ տներից մեկի բակում երեխայի դի կա։
Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում զրուցարանի մոտ՝ ճոճաթոռի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։
Մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են օդաճնշիչ հրացան, որով, ըստ նախնական տեղեկությունների, տղան ինքնասպան է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը սովորում էր Հայաստանում հայտնի համալսարաններից մեկի 1-ին կուրսում։