00:00:00

37-ամյա հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

11:01, 05 փետրվար 2026 Հասարակություն

ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները փետրվարի 3-ին Բագրատունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ 37-ամյա ուղևորը հունվարի 30-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր խարդախության, փողերի լվացման, փաստաթղթերի կեղծիքի և անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքներով:

37-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:

Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր