Այսօր՝ փետրվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները իրականացրել են օպերացիա, որը կրել է «Շիշը փող է» անունը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ դեպի Երևան ընթացող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի միջից աղբ են նետում։
Պարեկները տեղում պարզել են, որ աղբը նետողը «Lexus»-ի վարորդն է, ով կատարած արարքի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Վարորդն ասել է՝ ընդունում է, որ նման արարք է կատարել և աղբի մեջ շիշ է եղել։