00:00:00

Քարաթափում․ ՆԳՆ ծառայողները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերացնելով վտանգը

21:40, 02 փետրվար 2026 Հասարակություն

Փետրվարի 2-ին, ժամը 16։11-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները պարեկային ծառայողների հետ համատեղ ուժերով հեռացրել են քարերը ավտոճանապարհից` վերացնելով վտանգը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր