Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Շիրակի և Արագածոտնի մարզից մինչև Լոռու մարզ տանող ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։