Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականի հունվարին ավելացել է 19,392 միլիարդ դոլարով՝ համաձայն Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսի» (Bloomberg Billionaires Index), որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ «Նորնիկել»-ի նախագահ Վլադիմիր Պոտանինը տարեսկզբից վաստակել է 3,46 միլիարդ դոլար, նրա կարողությունը հասել է 29,9 միլիարդ դոլարի, իսկ «Եվրոքիմ» և ՍՈւԷԿ ընկերությունների համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունն աճել է 2,83 միլիարդ դոլարով՝ հասնելով 21,8 միլիարդ դոլարի։
Միևնույն ժամանակ, «Նովատեկ»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը 2026 թվականի հունվարին վաստակել է 1,93 միլիարդ դոլար՝ նրա կարողությունը կազմել է 25,6 միլիարդ դոլար, իսկ «Լուկօյլ» նավթային ընկերության հիմնադիր Վագիտ Ալեքպերովը վաստակել է 1,55 միլիարդ դոլար՝ նրա կարողությունն աճել է մինչև 24,1 միլիարդ դոլար։
Ամենամեծ կորուստները կրել է Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովը. նրա կարողությունը նվազել է 786 միլիոն դոլարով՝ հասնելով 13,6 միլիարդ դոլարի։
Գործակալությունը 2012 թվականի մարտից հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որում տեղեկություններ են ներառված մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։