00:00:00

Հերացի փողոցում բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը ու «Mercedes»-ը․ կան վիրավորներ

23:01, 01 փետրվար 2026 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են «Mazda 6» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են հիվանդանոց։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր