00:00:00

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը «Արցախի հոգեբանների միությունը» պատրաստակամ է ներկայացնելու մասնագիտական հիմնավորված առաջարկներ և հարցադրումներ

20:24, 01 փետրվար 2026 Հասարակություն

«Արցախի հոգեբանների միությունն»  ողջունում է  «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում Գագիկ Ծառուկյանի եւ երիտասարդների համատեղ հանդիպման գաղափարը։

 

«Արցախի Հոգեբանների միության» տարածած հաղորդագրությունում ասվում է.


«Բարձր գնահատելով երիտասարդների ձայնը լսելի դարձնելու և նրանց դերն արժևորելու մոտեցումը։
Առանձնակի կարևորվում ենք այն գաղափարը, որ նոր սերնդի տեսակետները, մտահոգություններն ու առաջարկները դիտարկվում են որպես իրական փոփոխությունների հիմք։ Երիտասարդների հետ անմիջական երկխոսությունը և նրանց բարձրացրած հարցերին ուշադրություն սևեռելը վճռորոշ քայլ է հասարակության առողջ զարգացման և պետության առաջընթացի ճանապարհին։
Հոգեբանական ոլորտը սերտորեն առնչվում է մեր հասարակության արդի սոցիալ-հոգեբանական մարտահրավերներին։

 

Հետպատերազմյան իրողությունները, բռնի տեղահանված արցախահայերի հարմարվողականության դժվարությունները, երիտասարդների հոգեկան առողջության, ինքնության պահպանման, անվտանգության և սոցիալական ինտեգրման հարցերն այսօր առավել քան հրատապ են։
Կարևորելով նախատեսվող հանդիպումը՝ «Արցախի հոգեբանների միությունը» պատրաստակամ է ներկայացնելու մասնագիտական հիմնավորված առաջարկներ և հարցադրումներ։ Դրանք միտված են լինելու երիտասարդների հոգեբանական կայունության ամրապնդմանը, համայնքային դիմակայունության բարձրացմանը և սոցիալական առողջ միջավայրի ձևավորմանը։

Համոզված ենք, որ նման ձևաչափի երկխոսությունը արդյունավետ հարթակ կդառնա խնդիրների վերհանման, համատեղ լուծումների որոնման և երիտասարդների հանրային ներգրավվածության խթանման համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր