Հունվարի 31-ին՝ ժամը 17:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Սիսիանի , Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։