00:00:00

Գաբրիել Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճում «UAE Ramadan Blitz 2018» կայծակնային շախմատի մրցաշարում

14:59, 01 հունիս 2018 Սպորտ

Մայիսի 31-ին ԱՄԷ-ում անցկացվեց շախմատի կայծակնային մրցաշար, որին մասնակցում էին տարբեր երկրների 136 շախմատիստներ: Մրցաշարի մասնակից 5 գրոսմայստերների թվում էր նաև ՀՀ շախմատի հավաքականի անդամ, Գրոսմայստերական դպրոցի հիմնադիր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Մրցաշարն անցկացվեց կայծակնային շախմատի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակցին հատկացվեց 3 րոպե խաղաժամանակ՝ ամեն քայլին 2 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից: Գաբրիել Սարգսյանը 9 խաղափուլերից 8-ում հաղթանակներ տոնեց, կրեց ընդամենը 1 պարտություն և ԱՄԷ- ներկայացուցիչ, գրոսմայստեր Սալեմ Սալեհի հետ վաստակեց 8 միավոր: Մրցաշարի չեմպիոնին որոշելու համար հաշվարկվեցին լրացուցիչ ցուցանիշները: Քանի որ 6-րդ խաղափուլում Գաբրիել Սարգսյանը հաղթել էր Սալեմ Սալեհին, ոսկին բաժին հասավ Սարգսյանին: Նկատենք, որ սա արդեն Գաբրիել Սարգսյանի 2-րդ անընդմեջ ոսկե մեդալն է: Մայիսի 25-ին Շարժայում անցկացված շախմատի միջազգային 23-րդ կայծակնային մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոսկե մեդալ էր նվաճել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր