Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին 4-ին տեղափոխել են Թալինի ԲԿ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ԲԿ-ից։
«4 հոգի բերել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Չորսն էլ չափահասներ են»,- նշել են ԲԿ-ից՝ ավելացնելով, որ 2 հոգու մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք, 1-ի մոտ՝ կոնքի վնասվածք, իսկ մյուսի մոտ՝ քերծվածքներ ճակատային հատվածում։
Տուժածներից մեկին հարազատները շուտով կտեղափոխեն Գյումրի և տան պայմաններում կշարունակի բուժումը։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ այսօր առավոտյան շղթայական վթար է տեղի ունեցել Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին, որի հետևանքով, ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում։