Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի երկկուսակցական պատվիրակությանը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ անդրադարձ է կատարել ՀՀ – ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցերին և այս համատեքստում ներկայացրել է արդի զարգացումները։ Վահան Կոստանյանը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններում վերջին ամիսներին արձանագրված շարունակական առաջընթացը, 2025թ․ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի պայամավորվածությունների իրականացման ընթացքը՝ մասնավորապես ընդգծելով օրերս Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից «ԹՐԻՓՓ ուղղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը։
Երկուստեք ընդգծվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կարևոր դերակատարությունը ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդման համատեքստում և մտքեր են փոխանակել ԱՄՆ օրենսդիր մարմնի՝ տարածաշրջանային խաղաղությանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը նպաստելու հնարավոր միջոցների վերաբերյալ։