00:00:00

Արսեն Թորոսյանը Ռիյադում մասնակցում է Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին

20:59, 26 հունվար 2026 Հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնւմ են, որ Սաուդյան Արաբիայի Թագավորության մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման հարցերի նախարար Ահմադ բին Սուլեյման Ալ-Ռաջհիի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին (GLMC)։

Նախարարը նախարարական կլոր սեղան քննարկմանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է աշխատուժի արտաքին տեղաշարժը երկկողմ համաձայնագրերի միջոցով կարգավորելու քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս ապահովել աշխատողների իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական երաշխիքները։

«Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, քաղաքականություն մշակողներ, միջազգային և տարածաշրջանային կառույցների ղեկավարներ, համաշխարհային փորձագետներ, գիտական ոլորտի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք։

Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովի շրջանակում նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է նախարարական կլոր սեղան քննարկմանը։

Անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության ոլորտում սահմանված գերակայություններին՝  նախարարն իր ելույթում նշել է, որ Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրով նախատեսվում է իրականացնել ավելի քան 100 միջոցառում, որոնք առաջիկա տարիներին միտված են լինելու մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորմանն ու զբաղվածության աճի ապահովմանը՝ բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ընդլայնման միջոցով։

Ռազմավարությամբ առանձնացված թիրախային խմբերից բացի Արսեն Թորոսյանը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչների տնտեսական ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը։ 

Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է աշխատուժի արտաքին տեղաշարժը երկկողմ համաձայնագրերի միջոցով կարգավորելու քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս ապահովել աշխատողների իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական երաշխիքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր