00:00:00

Մենք միանշանակ պայքարելու ենք Արցախ վերադարձի իրավունքի համար․ Լևոն Քոչարյան

18:26, 26 հունվար 2026 Քաղաքականություն

Մենք իրատեսական ենք համարում պայքարել աարցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի համար։ Այս մասին Աբովյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Մենք կարծում ենք, որ այստեղ կա հնարավորություն, սա շատ բնական և տրամաբանված պահանջ է։ Սա նաև ընկալելի է, շատ աշխարհի հիմնական գերտերությունների կողմից շատ ընկալելի պահանջ է, ինչքանո՞վ է սա հավանական, ինչքանո՞վ է սա իրատեսական, առնվազն այդ պահանջը ֆիքսելը և մեր արտաքին քաղաքական օրակարգում սա ունենալը միանշանակ իրատեսական է և պետք է։ Արդեն սա ֆիքսելուց հետո պետք է մտածենք մնացածի մասին։

Իսկ իշխանություններն ասում են՝ սա իրատեսական չի, հետևաբար չենք էլ ուզում սրա մասին խոսել: Սա, ես կարծում եմ՝ դավաճանական մոտեցում է մեր պետական ազգային շահերի նկատմամբ: Ինչքան էլ ինչ-որ մեկին թվա սա անիրատեսական, սա միանշանակ պետք է լինի մեր արտաքին քաղաքական օրակարգում, ու ես համոզված եմ, որ այս հարցը օրակարգում պահելով, մենք ոչ թե թուլացնելու ենք մեր դիրքերը, այլ շատ ավելի ուժեղ ենք դարձնելու մեր բանակցային դիրքեր։

Որովհետև այն, ինչ մենք ուզում ենք, պահանջում ենք, ընկալելի է, արդար է, իրավական առումով ապացուցելի է, և նորմալ լեքսիկոնով չես կարող բացատրել, թե ինչպես կարելի է այս իրավունքից հրաժարվել։ Այնպես որ մենք սա միանշանակ հետ վերադարձի իրավունքի համար պայքարելու ենք»,–ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր