Ընդդիմադիր մանդատը իրենց ոչ մի բան չի տալու, որովհետև ըստ էության, 2026 թվականին Աստված մի արասցե Նիկոլ Փաշինյանի վերընտրությամբ, մենք նույնիսկ պետություն չենք ունենալու, որ ընդդիմադիր մանդատ նրանց պետք գա: Այս մասին «Հ2»-ի եթերում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Եթե նրանք կգնան այդ սցենարով՝ կնշանակի, որ իրենց համար տարբերություն չկա Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է իշխում, Ռուսաստանը, Թուրքիան, Անգլիան, թե որ երկիրը, նրանց համար կարևոր է որևէ մեկի իշխանության տակ պատգամավորի մանդատ ունենալը՝ միգուցե որոշակի երաշխիքներից օգտվելու համար»,- նշել է նա: