00:00:00

«Ուժեղ Հայաստանի» օրակարգով Լոռու մարզի 100 երիտասարդներ մասնակցել են «Մեր ձևով» շարժման հավաքին

14:01, 25 հունվար 2026 Քաղաքականություն

Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում: Մեկնարկը տրվեց մարզկենտրոն Վանաձորից: Հավաքի նպատակն է «Մեր ձևով» շարժման շուրջ համախմբել  երիտասարդներին, որոնք սովորում են Լոռու մարզի և Երևանի ուսումնական հաստատություններում։ Այս մասին տեղեկանում ենք «Մեր ձևով» շարժման տարածած հայտարարութունից։

«Հավաքի օրակարգը հագեցած է սպորտային, մշակութային և այլ միջոցառումներով: Հավաքին մասնակից շուրջ 100 երիտասարդներ Լոռու մարզի տարբեր տարածաշրջաններից են:

Հավաքը մեկնարկել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի քահանա Տեր Տաճատի օրհնությամբ:

Հավաքի ընթացքում երիտասարդները քննարկել են «Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը դեպի ուժեղ Հայաստան» ծրագիրը»,-նշում են շարժման գրասենյակից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր