00:00:00

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, Շիրակում, Կոտայքում տեղ-տեղ մերկասառույց է

10:02, 25 հունվար 2026 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները:

 

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։

 

Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։

 

Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհները փակ են կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

 

Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում։

 

Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր