Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Շատ քննարկվել է հարցը, թե ինչու Եպիսկոպոսաց ժողովը չանել Մայր Աթոռում, այլ Վիեննայում: Կարծում եմ, որ այդ որոշումը իրավացի է՝ դիտարկելով այսպես ասած «թեր» եւ «դեմ» կողմերը:
Իմ պատկերացմամբ, այդ ժողովը լինելու է ներեկեղեցական հարաբերությունների խորքային ու հանգամանալի քննարկում: Մայր Աթոռում, ժողովը օբյեկտիվորեն դառնալու էր հայաստանյան հնչեղ մեդիաիրադարձություն, ժամանակակից մեդիամշակույթի եւ դրանից բխող դրսեւորումների անտուրաժով: Կարծում եմ, դա լինելու էր ավելորդ խանգարող հանգամանք:
Այս ժողովը արտաքին միջավայրի առումով թերեւս պահանջում է ավելի լռություն, ներսի անխուսափելի առարկայական խոսակցության պայմաններում: Սա իհարկե իմ պատկերացումն է»: