00:00:00

Ընդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալներ Միքայել Սրբազանին և Նարեկ Սամսոնյանին

21:51, 24 հունվար 2026 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող քաղբանտարկյալներ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին։ Այդ մասին հայտնել է Գառնիկ Դանիելյանը։

«Քիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին։

Միքայել Սրբազանն այս օրերին հետվիրահատական վերականգնողական փուլում է։ Սրբազանն իր ջերմ ողջույններն ու շնորհակալության խոսքն էր փոխանցում այն բոլոր մտահոգ հայրենակիցներին, որոնք այս օրերին զորակցում և աղոթում էին իր առողջության համար։

Մեզ հայտնեց, որ ինքն էլ իր օրը սկսում և ավարտում է հայ ժողովրդի բարօրությանն ուղղված աղոթքներով։

Սրբազան հայրը, վերհիշելով տարբեր ժամանակաշրջաններում ՀԱԵ-ի դեմ ուղղված հարվածները, վերահաստատեց, որ մեր եկեղեցին մշտապես հաղթահարել է բոլոր մարտահրավերները՝ էլ ավելի զորեղանալով։

Միքայել Սրբազանը պատմեց մի պատմություն նախորդ դարի կեսերին Ալբանիայում Էնվեր Խոջայի ղեկավարության օրոք տեղի ունեցող իրադարձություններից, երբ հալածվում էր եկեղեցին և հոգևորականությունը։

Հերթական անգամ, երբ հոգևորականներին տանում են գնդակահարության, նրանք խնդրում են խցում գտնվող մի միաբանի, որ չգա իրենց հետ, քանի որ իրեն չեն փնտրում։ Միաբանն ականատես է լինում, թե ինչպես է ժողովուրդը թքում և հայհոյում գնդակահարության տարվող իր եղբայրներին և մտածում, թե որքան սրիկաներ կան իր հայրենիքում։

Միքայել Սրբազանը հավատում է, որ հայ ժողովուրդը կանգնելու է իր եկեղեցու և հոգևորականության կողքին։

Նարեկ Սամսոնյանը, բարեբախտաբար, բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո դադարեցրել է հացադուլը, այժմ վերականգնողական փուլի մեջ է, ինչին կհաջորդի վիրահատությունը։ Տեղեկացա նաև, որ բողոքարկվել է նրա կալանքը երեք ամսով երկարաձգելու որոշումը։

Առողջություն ենք մաղթում Միքայել Սրբազանին և Նարեկ Սամսոնյանին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր