00:00:00

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավար կազմի հետ

13:45, 24 հունվար 2026 Քաղաքականություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի, Առաջին խորհրդական Հենրի Բ. Այրինգի և Երկրորդ խորհրդական Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանը ընդգծել է Եկեղեցու երկարամյա մարդասիրական գործունեությունը Հայաստանում՝ սկսած Սպիտակի երկրաշարժից, և երախտագիտություն հայտնել շարունակական աջակցության համար։

Դեսպանը նաև ողջունել է Եկեղեցու ղեկավար ներկայացուցիչների մասնակցությունը հունվարի 9-ին Վաշինգտոնի ազգային տաճարում կայացած Սուրբծննդյան միջոցառմանը և նշել, որ, ինչպես մի շարք այլ կրոնական կազմակերպություններ, Եկեղեցին Հայաստանում ազատ գործունեություն է ծավալում, քանի որ կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է։

Հանդիպման ընթացքում կարևորվել են կրոնական ազատությունները, միջկրոնական երկխոսությունը և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր