«Հայաստանին պետք է տնտեսական գիտելիքներով ղեկավար»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«2018 թվականի համեմատ՝ 270 միլիարդով ավելի վարկ ենք մարում հիմա»,- նշեց Կարապետյանը՝ անդրադառնալով գործող իշխանության կողմից Հայաստանի պետպարտքի բեռը շեշտակի ավելացնելու խնդրին։
«Եթե 2018 թվականից հետո պետական պարտքի այս աճը չլիներ, եթե իշխանությունը այսքան վարկ չվերցներ, հնարավոր կլիներ կենսաթոշակները կրկնապատկել»,- շեշտեց նա։
Նարեկ Կարապետյանի մի քայլ այլ մտահոգիչ տվյալներ էլ ներկայացրեց.
«Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի արդյունաբերության մասը տնտեսության մեջ 9-10 տոկոսով իջել է, հիմա պատմական մինիմալի վրա է։ Գյուղատնտեսությունը ընդհանրապես՝ 10 տոկոս անկում է ապրում»։