00:00:00

Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում. Զոհրաբյան

22:29, 23 հունվար 2026 Քաղաքականություն

Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին (Տ․Գևորգ եպիսկոպոս Սարոյանին) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը․

«Ոչ Արման Սարոյանը և ոչ էլ դատավոր Էդգար Հովհաննիսյանը հաշվի չեն առել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն ուժի մեջ է, այն վերացված չէ, և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, առավել ևս Արման Սարոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ ՉԷ, հետևաբար չեն կարող հաղթահարել Կաթողիկոսի տնօրինությունը:

 
 

Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում ինչպես ողջ մամուլով հայտարարեցին այս ապատեղեկատվությունը:

ատարանը պարտավորեցրել է ապահովել, որ Արման Սարոյանը պաշտոնավարի այդ պաշտոնում:

Դա չի կարող ապահովվել, առանց Կաթողիկոսի տնօրինությունը վերացնելու:

Այն տնօրինությունը, որը վեճի առարկա է, և որի վերաբերյալ դատարանը վճիռ չի կայացրել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր