00:00:00

Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել է «Զանգեզուրի ճանապարհային կապից»

20:11, 23 հունվար 2026 Քաղաքականություն

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Բաթման քաղաքում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Զանգեզուրի ճանապարհային կապի» թեմային, գրում է ermenihaber.am-ը:

Ուրալօղլուն մասնավորապես նշել է. «Ներկայումս մենք շարունակում ենք Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի կառուցման աշխատանքները, որը կապահովի Զանգեզուրի ճանապարհային կապը, վերջինս էլ կհզորացնի Միջին միջանցքի ներուժը։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանում և Ադրբեջանում համապատասխան հատվածների կառուցմամբ նախատեսվում է կյանքի կոչել Զանգեզուրի ճանապարհային կապը»։

Ըստ Ուրալօղլուի՝ դա ավելի արդյունավետ կդարձնի Չինաստանից Մեծ Բրիտանիա ուղևորվող բեռների երթուղին՝ այլընտրանքային երթուղիներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր