00:00:00

Եղանակային բարդ պայմանների հետևանքով քաղաքի որոշ հատվածներում հնարավոր է ձյան մաքրման ուշացում

15:07, 23 հունվար 2026 Հասարակություն

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը գրել է․ «Ուժեղ և շարունակական ձյան տեղումների պատճառով քաղաքում իրականացվում են ինտենսիվ ձնամաքրման աշխատանքներ։ Երևանի վարչական շրջանների, ԵԱՍՄ-ի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումները լիարժեք ներգրավված են գործընթացին։

Եղանակային բարդ պայմանների հետևանքով քաղաքի որոշ հատվածներում հնարավոր է մաքրման աշխատանքների ժամանակային փոքր ուշացում՝ պայմանավորված ճանապարհային իրավիճակով և տեխնիկական բարդություններով։

Մեր նպատակն է հնարավորինս արագ ապահովել անվտանգ և հարմարավետ տեղաշարժ քաղաքում՝ թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։ Բոլոր ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր