00:00:00

Ադրբեջանից ներկրված բենզինի խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին. Կոտոլյան

12:23, 23 հունվար 2026 Քաղաքականություն

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանից ներկրված բենզինի որակին։

«Մենք հարցում էինք արել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին, որտեղից էլ տեղեկացել ենք, որ փորձանմուշ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է։ Ադրբեջանից ներկրված բենզինի խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխկանոնակարգին»,-ասաց Կոտոլյանը։

Նա նշեց, թե Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը որևէ գործառույթ չի իրականացնում, երբ այս կամ այն ապրանքը հատում է ՀՀ սահմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր