00:00:00

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան

18:39, 22 հունվար 2026 Հասարակություն

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»;

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Տաշիրի տարածաշրջանում, Դիլիջանի թունելից մինչև Ծովագյուղ բնակավայր ճանապարհին, Ճամբարակի լեռնանցքում բուք է։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր