00:00:00

««Գալոչկա դնելու» համար չենք այցելում Եռաբլուր, տարին սկսվում է այնտեղից». Մանուկյանը՝ հունվարի 27-ին Եռաբլուր այցի շահարկումների մասին

13:14, 22 հունվար 2026 Քաղաքականություն

Հատկապես դաշնակցական պատգամավորների համար իշխանության մեղադրանքը տմարդի է, որ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր հռչակված հունվարի 27-ին ընդդիմադիր պատգամավորները չեն այցելելու Եռաբլուր. ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 

«Մեր շատերի համար տարին սկսվում է հունվարի 2-ին՝ Եռաբլուր այցելելով․ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է։ Հունվարի 26-ին մերոնցից շատերը լինելու են Եռաբլուրում՝ այցելելու 1992 թվականի Քարին Տակի հերոսամարտում նահատակված Նորիկի, Կարոյի շիրիմներին, և այդպես շարունակ։ Այդպես չէ, որ մեկ օր է՝ «գալոչկա դնելու» համար այցելում ես Եռաբլուր»,– ասաց նա։

 

Պատգամավորը շեշտեց, որ, ի վերջո, սեպտեմբերի 19-ն «ՀՀ-ի, ՀՀ ԶՈւ-ի կողմից դավաճանված ՊԲ-ի նահատակների» օրն է։

 

«Ես Եռաբլուրում եղել եմ երիտասարդ տարիներից, առաջին հուղարկավորությունը 1990 թվականին է եղել։ Այսքան տարիների ընթացքում ավելի ահավոր զգացում չի եղել, ինչպիսին 2024 թվականի սեպտեմբերի 19-ն էր, երբ հարյուրավոր մարդիկ այցելել էին մեկ տարի առաջ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով և ՀՀ-ի և ՀՀ ԶՈւ-ի կողմից դավաճանված ՊԲ-ի նահատակների հիշատակին։ Դա ուղղակի ահավոր էր»,– ասաց Մանուկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր