00:00:00

Խաչատրյանն ու Ֆերանին քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական բնույթով դինամիկ զարգացող գործընկերությունը

21:15, 21 հունվար 2026 Քաղաքականություն

Հունվարի 20-ին դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Ռիշար Ֆերանին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթով դինամիկ զարգացող գործընկերությանը։

Ընդգծվել է ժողովրդավարության, սահմանադրական կարգի և իրավունքի գերակայության նկատմամբ Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ հանձնառությունը, որն ամուր հիմք է ստեղծում այս ուղություններով երկկողմ գործակցության հետագա խորացման համար։ Քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին, այդ թվում՝ Վաշինգտոնյան համաձայնություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը։

Դեսպան Խաչատրյանը գրառում է կատարել Սահամանդրական խորհրդի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր