00:00:00

Թրամփը «Խաղաղության խորհուրդ» է հրավիրել նաև Հռոմի պապին

21:04, 21 հունվար 2026 Քաղաքականություն

Հռոմի Լևոն XIV պապը հրավիրվել է միանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին», չորեքշաբթի հայտարարել է Վատիկանի պետքարտուղարը, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։

«Մենք ևս ստացել ենք այդ հրավերը, և Հռոմի պապը ստացել է այն, և մենք մտածում ենք՝ ինչ անել։ Մենք ուսումնասիրություն ենք անցկացնում, և ես կարծում եմ, որ այդ հարցը որոշ ժամանակ է պահանջում մտածելու համար, նախքան կարողանանք պատասխանել»,- Հռոմում անցկացված միջոցառման ժամանակ լրագրողներին հայտարարել է Պիետրո Պարոլինը, որը Վատիկանում երկրորդ դեմքն է ։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ «Խաղաղության խորհուրդ» է հրավիրվել 60 երկիր։

Մասնավորապես, ԱՄՆ նախագահը հրավիրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և այլոց՝ միանալու ապագա կազմակերպությանը։

Ըստ մի քանի հաղորդագրությունների՝ Ֆրանսիան և Նորվեգիան մերժել են նմանատիպ առաջարկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր