Ուկրաինայի Հայոց թեմում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Արտաշես Հակոբյանը հորդորում է իրեն չշփոթել տիրադավներին միացած անվանակցի՝ Մասյացոտնի թեմից Տեր Արտաշես Հակոբյանի հետ.
«Այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, ըստ որի ես իբր միացել եմ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնությանը։ Տարածվող նյութերում այդ լուրերը ուղեկցվում են իմ լուսանկարներով, ինչը մարդկանց մոտ ստեղծել է թյուր տպավորություն և արդարացի դժգոհություն։