Եթե մենք չկարողանանք հասնել նրան, ինչ ցանկանում ենք տարածաշրջանում, ենք չենք կարող որևէ գլոբալ իրադարձության ձգտումներ ունենալ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․
«Այսօր ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական մերձեցման գործընթացները զուգահեռ են ընթանում։ Անշուշտ, այդ գործընթացները կավարտվեն միաժամանակ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»,- նշել է նա։
«Սա օրինակ կլինի, թե ինչպես երկարատև պատերազմը կարող ենք փոխակերպել համագործակցության»,- հավելել է Ալիևը։