00:00:00

Պետք է կենտրոնանանք մեր թանգարանների տնտեսականացման տրամաբանությունն ուժեղացնելու վրա. Փաշինյան

19:08, 20 հունվար 2026 Քաղաքականություն

 

 

Այսօրվա գործիքներն հնարավորություն տալիս են մշակութային հաստատություններում ներգրավելու հնարավորինս շատ այցելուների։ Այս մասին այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Պետք է կենտրոնանանք մեր թանգարանների տնտեսականացման տրամաբանությունն ուժեղացնելու վրա։ Հիմա, օրինակ, որ երբ մենք Բերդի պատկերասրահի տնօրենին հարցնենք՝ դուք ի՞նչ եք անում, ինչո՞վ եք զբաղված, ո՞րն է ձեր աշխատանքի էությունը, ի՞նչ կպատասխանի, հետաքրքիր է: Իսկ իր ճիշտ պատասխանն այն է, որ ինքը նկար է «վաճառում», այնպես չի վաճառում, որ մարդը վերցնի, տանի իր տուն, վաճառում է այդ նկարը, որ մարդը գա տեսնի, և դրա համար վճարի:

Թանգարանները, օրինակ, այս ընկալումը չունեն, իրենց որ հարցնես՝ կասեն ամեն ինչ, բացի դրանից։ Այսինքն՝ մեր բոլոր հաստատությունների և՛ ղեկավարները, և՛ աշխատողները պիտի իմանան, որ իրենք վաճառքով են զբաղվում, իրենք զբաղված են նկարի, ցուցանմուշի, գեղագիտության վաճառքով, ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշեց, որ 2025–ին ստեղծվել են նախադրյալներ նաև սպորտի տնտեսականացման ուղղությամբ, որոնք կշարունակվեն 2026 թ.: Իրականացվել են Եղեգնաձոր, Մարտունի և Արարատ քաղաքներում պետություն-մասնավոր գործընկերությամբ արդիական մարզագույքով և այլ պայմաններով հագեցած, միջազգային չափանիշներին համապատասխանող տիպային մարզահամալիրների նախագծման աշխատանքները:

Նախատեսվում է, որ տիպային մարզահամալիրները կկառուցվեն պետության միջոցներով՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից՝ հանձնելով մասնավորին հետագա հավատարմագրային կառավարման՝ հստակ չափորոշիչներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր