00:00:00

Վաղը սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. եղանակը Հայաստանում

23:13, 19 հունվար 2026 Հասարակություն

Հանրապետության տարածքում հունվարի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ի գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

 

Երեւանում հունվարի 20-ին և 23-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ 0 -2։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -4-7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -4-8,

Լոռիում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1-5,

Տավուշում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1-4,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -4-7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝  -3-8, ցերեկը՝ 0-4,

Արարատում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0 -3,

Արմավիրում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+3,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -4-8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0 +1,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -2+1,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3-6։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր