00:00:00

Ինչո՞ւ է Փաշինյանն արժանացել «Զայեդ»-ի մրցանակին. Նազելի Բաղդասարյանի պարզաբանումը

20:49, 19 հունվար 2026 Քաղաքականություն

Այսօր հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ»-ի մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին, որը միջազգային մակարդակով գնահատում է խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված հետևողական և սկզբունքային հանձնառությունը։ Այս մասին գրել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ձևավորման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք։

«Զայեդ»-ի մարդկային եղբայրության մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին և նախաձեռնություններին, որոնք էական ներդրում են ունենում ժողովուրդների միջև երկխոսության, փոխըմբռնման և խաղաղ համակեցության ամրապնդման գործում։ Նախորդ տարիներին մրցանակին արժանացել են, ի թիվս այլոց, Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, ինչպես նաև Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր