00:00:00

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ

20:35, 19 հունվար 2026 Հասարակություն

Հունվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: 
 
«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Քեթիի լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Քուչակ-Միրաք ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած ճանապարհներին և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
 
Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Գորիսի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր