00:00:00

«Արմավիր» ՔԿՀ ընդունված կալանավորված անձը կոշիկներում թաքցրել էր թմրամիջոցների նմանվող զանգվածներ

17:12, 19 հունվար 2026 Հասարակություն

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել տնային կալանքից հիմնարկ ընդունված կալանավորված անձին:

Արդյունքում՝ նրա անձնական իրերի մեջ առկա սպորտային կոշիկների ներբանների միջից հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, մասնավորապես՝ 14,52 գրամ դեղնականաչավուն, բուսական զանգված և 7,39 գրամ սպիտակ, բյուրեղանման զանգված։

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր