00:00:00

Ֆլորիդայում ծառուղին վերանվանվել է ի պատիվ Թրամփի

22:27, 17 հունվար 2026 Հասարակություն

ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում իր տանը մասնակցել է այն արարողությանը, որը նվիրված էր օդանավակայանից մինչեւ Փալմ Բիչի իր Մար-ա-Լագոյի կալվածք ճանապարհի 6-րդ կիլոմետրի վերանվանմանը նախագահ Դոնալդ Թրամփի անունով, տեղեկացրել է PBS-ը։

«Սա շատ կարեւոր փուլ է»,- ասել է Թրամփը՝ շնորհակալություն հայտնելով տեղի պաշտոնյաներին անձնուրացության համար։

«Երբ մարդիկ տեսնեն, որ գիշերը գեղեցիկ է լուսավորվում «Դոնալդ Թրամփի ծառուղի» ցուցանակը, նրանք կլցվեն հպարտությամբ։ Պարզապես հպարտությամբ։ Ոչ ինձանով։ Հպարտությամբ՝ մեր երկրի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր