00:00:00

Սամվել Կարապետյանի ազատությունն ահաբեկում է իշխանությանը. Գոհար Մելոյան

22:07, 17 հունվար 2026 Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի ազատությունն ահաբեկում է իշխանությանը, ընդգծում է սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։

«Երեկ՝ հունվարի 16-ին ՀՀ երկու առանձին դատական ատյաններում քննվում էին ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցեր։

Առաջինը վերաքննիչ բողոք էր դեկտեմբերի 30-ի որոշման դեմ՝ տնային կալանքը կրկին կալանքով փոխարինելու պահանջով։

Երկրորդը տնային կալանքը երկարաձգելու միջնորդություն էր, որը նիստի սկզբին փոխվեց կալանքի միջնորդության, ինչի իրավունքը չունեին։

Առաջինի արդյունքում, ժամը 14-ի սահմաններում հայտնի դարձավ, որ տնային կալանքը վերացվում է և կրկին կալանք պետք է կիրառվի։

Զուգահեռ՝ իրավապահները, քաջատեղյակ լինելով, որ ժամը 16:00-ին սկսվում է կալանքի միջնորդության քննությունը, ընդհատում են այդ պահին հիվանդանոցում բժիշկների վերահսկողության տակ գտնվող Սանվել Կարապետյանի բուժումը, հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ են ուղեկցում Քովիդի դեպքում, երբ, ըստ կարգի, վերջինս պետք է մեկուսացված մնար։

Մոտ 14 ժամ ընթացավ 2-րդ նիստը, ու կրկին Սամվել Կարապետյան նկատմամբ կիրառվեց տնային կալանքը՝ որպես խափանման միջոց։

Սխեմատիկ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, հրահանգավորվում են իրավապահները և փորձում են ամեն գնով մեկուսացնել մեծանուն բարերարին։

Բայց անգամ մեկուսացման պայմաններում, կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ։

Շուրջ 7 ամիս տևած այս քննության միակ նպատակը Կարապետյանին անազատության մեջ պահելն ու նրա քաղաքական-հասարակական գործունեությանը խոչընդոտելն է։

Կարապետյանը հաղթահարելու է այս ժամանակավոր խոչընդոտները և առաջնորդելու է ուժեղ Հայաստան, որտեղ չեն ոտնահարվում մեր ազգային արժեքները, դատական ակտերն էլ զանգերով, SMS-ներով կամ խմբագրական հոդվածներով չեն կայացվում, իսկ իրավապահ մարմիններին կաշկանդում է միայն իրենց խիղճն ու օրենքը»,- սոցցանցի իր էջում գրել է Մելոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր