00:00:00

Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հայաստանում, Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարով

18:51, 17 հունվար 2026 Հասարակություն

Կրիկետի Աշխարհի գավաթակիր (2011թ) Հարբհաջան Սինգհը, ով Հնդկաստանում ամենաճանաչված և հայտնի աստղերից է, ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հայաստանում, Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարով։

Լուսանկարն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության դրոշով և «Հայաստանը ներկայանալու է Հիսուսի ամենաբարձր արձանով» գրառմամբ։

Հարբհաջան Սինգհը, ով կրիկետում սպորտային կարիերան ավարտելուց հետո մտել է քաղաքականություն և հանդիսանում է Ռաջյա Սաբհայի խորհրդարանի անդամ, ակտիվ գործունեություն է ծավալում նաև կինոարդյունաբերության ոլորտում և հայտնի է Հնդկաստանում, որպես հեռուստատեսային աստղ ու կրիկետի մեկնաբան։ 

Նրա հետևորդների թիվը միայն Ինստագրամում գերազանցում է 17 միլիոնը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում նա ունի ավելի քան 10 միլիոն հետևորդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր