00:00:00

Դատարանի որոշմամբ՝ Գևորգ Սրբազանը կվերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում

21:16, 16 հունվար 2026 Քաղաքականություն

Դատարանի որոշմամբ՝ Գևորգ Սրբազանը կվերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում։

Դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով Գևորգ Սրբազանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։

Հիշեցնենք, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում էր անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր