Շվեյցարիան իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է 41 լցանավեր՝ սահմանափակումները շրջանցող ռուսական նավթ տեղափոխելու համար, հայտնել են Շվեյցարիայի կառավարության մամուլի ծառայությունից։
Հինգ անձանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, որոնց թվում՝ Ադրբեջանի քաղաքացիներ Անար Մադաթլիի (2Rivers Group-ի համասեփականատեր և տնօրեն), Թալաթ Սաֆարովի (2Rivers Group-ի համասեփականատեր) և Էթիբար Էյուբի (Coral Energy/2Rivers-ի հիմնադիր) նկատմամբ, հաղորդում է «Коммерсант»-ը։
Պատժամիջոցների են ենթարկվել նաև չորս կազմակերպություններ։