ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը ահազանգում է՝ հերթական կեղծիքն է տարածվում։
«Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են հայկական բանկային ընկերությունների անունից իբր կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։
Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով։
Կրկին հորդորում ենք Ձեզ
– չմասնակցել նմանատիպ խաղարկություններին,
– չանցնել կասկածելի հղումներով,
– չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում»,-ասված է հաղորդագրության մեջ: