00:00:00

Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց

11:34, 16 հունվար 2026 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի հրապարակում վիճաբանություն է տեղի ունենում։

Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյանի հրապարակում՝ «Սաֆարի հոլլ» հանդիսությունների սրահի մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել  Կոտայքի մարզի բնակիչներ՝ 52-ամյա Գևորգ Ղ․-ի, 30-ամյա Նորայր Ղ․-ի, 18-ամյա Լենդրուշ Ղ․-ի, 20-ամյա Վանիկ Մ․-ի, 46-ամյա Սոս  Ղ․-ի և Կոտայքի մարզի բնակիչներ՝ 53-ամյա Վահրամ Խ․-ի, 27-ամյա Տարոն  Խ․-ի և 29-ամյա Տիգրան Խ․-ի միջև, որի ժամանակ Վահրամ Խ․-ն ծեծի է ենթարկել Նորայր Ղ․-ին, ով հունվարի 14-ին ժամը 01։10-ի սահմաններում «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիճաբանության մասնակիցները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր