00:00:00

Թրամփը հայտարարել է, որ Իրանին ռազմական հարվածներ հասցնելու ծրագրեր չունի. Պակիստանում Իրանի դեսպան

20:11, 15 հունվար 2026 Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին ռազմական հարվածներ հասցնելու ծրագրեր չունի։ Այս մասին հայտարարել է Իսլամաբադում Իսլամական Հանրապետության դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը, տեղեկացնում է Dawn-ը:
 
Նրա խոսքով՝ Թրամփը միևնույն ժամանակ Թեհրանին խնդրել է նույնպես զսպվածություն ցուցաբերել։
 
«Ինչպես հայտնել է Իրանի դեսպանը, անցած գիշեր նա տեղեկություն է ստացել այն մասին, որ Թրամփը պատերազմ չի ուզում և Իրանին խնդրել է չհարձակվել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա»,-ասված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում ցուցարարներին հորդորել էր շարունակել բողոքի ակցիաները՝ վստահեցնելով, որ ՛՛օգնությունը ճանապարհին է՛՛։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։

Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:

Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, մասնավորապես՝ ուժեղ հարված կհասցնի Իրանին, եթե այդ երկրի իշխանություններն ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։

Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր