00:00:00

Մեր երկիրն ապաշրջափակվում է. չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին. Արարատ Միրզոյան

17:39, 15 հունվար 2026 Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կոչ է անում կարդալ ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից հաստատված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, ասում է՝ լավն է։

«Լավն է Հայաստանի համար։ Մեր երկիրն ապաշրջափակվում է և դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց։ Եվ դա` ո'չ որևէ կերպ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հաշվին։

Լավն է այն ընդունող մյուս կողմի` ԱՄՆ֊ի համար։ Լավն է մեր անմիջական հարևանների ու առհասարակ բոլոր հնարավոր շահառուների համար։ Եվ դա շատ լավ է, որովհետև հակառակ պարագայում այն ուղղակի չէր աշխատի։

Հ.Գ. Չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին։

Լավ եղեք»,- գրել է Հայաստանի ԱԳ նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր